ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ֆրանսիայում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ

Ֆրանսիայում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ
24.04.2016 | 21:50

Ֆրանսիայի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին: Nouvelles d’Armenie-ն հայտնում է, մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ սկաուտների, ֆրանսիացի ժանդարմների ուղեկցությամբ երթով անցել են Ելիսեյան դաշտերով դեպի հաղթանակի կամար և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Փարիզում երթին մասնակցել են նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննեսյանը, Ֆրանսիայի հայկական կազմակարեպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյան և այլք: Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, մասնավորապես Վալանսում, Լիոնում, Մարսելում և այլ վայրերում:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ